World News in Armenian

Audi-ն մանրամասներ է հրապարակել իր առաջին էլեկտրական քրոսովերի մասին

Գերմանական Audi ընկերությունը մանրամասներ է ներկայացրել իր առաջին սերիական էլեկտրաքրոսովերի մասին: Մոդելի նախնական տարբերակը ավտոարտադրողը ցուցադրել էր Ժնևում մարտին տեղի ունեցած ավտոսրահի ժամանակ:

Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, էլեկտրաքրոսովերի պրեմիերայի ժամանակ որևէ տեղեկություն չէր բացահայտվել: Այժմ ընկերությունը տեղեկացրել է, որ ամենագնացը կկարողանա 400 կմ տարածություն անցնել մեկ լիցքավորմամբ:

Audi-ի նորույթը համալրվելու է 95 կմ/ժամ հզորությամբ լիթիում-իոնային մարտկոցներով: Գերմանական ավտոարտադրողը կարծում է, որ 2020 թվականին արդեն արագ լիցքավորման շուրջ 400 կայան տեղակայված կլինեն Եվրոպայում, որոնցից կկարողանան օգտվել նորագույն մոդելի վարորդները:

Սերիական էլեկտրաքրոսովերն ամռանը կցուցադրվի Բրյուսելում: Մեքենայի արժեքը կկազմի 80 000 եվրո:

Читайте на сайте