World News in Armenian

Մոսկվայում փոթորիկի հետևանքով երեխա է մահացել

Մոսկվայում փոթորիկի ժամանակ տուժած աղջիկը մահացել է հիվանդանոցում: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

Նրա հաղորդմամբ՝ երեխան ծայրահեղ ծանր վիճակում է գտնվել, և բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Փոթորիկի ժամանակ վնասվածք ստացած քաղաքացիների թիվը հասել է 17-ի, նրանցից 14-ին հոսպիտալացրել են:

Հիշեցնենք, որ անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով ապրիլի 21-ին ավելի քան 50 չվերթ է հետաձգվել Մոսկվայի օդանավակայաններում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մահվան ևս մեկ դեպք է գրանցվել Մերձմոսկվայի Միտիշչինսկի շրջանում:

Читайте на сайте