World News in Armenian

«Ռեալի» պաշտոնական հայտարարությունը Նեյմարի վերաբերյալ

ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի ավագ Նեյմարը տրանսֆերային պատուհանի ամենաքննարկվող ֆուտբոլիստներից է: 

 

Նեյմարի ծառայություններով վաղուց հետաքրքրվող «Ռեալը» հայտարարություն է տարածել.

 

«Բազում հարցերի պատասխանը տալու համար պաշտոնապես հայտնում ենք, որ մեր ակումբը Նեյմարի համար ՊՍԺ-ին առաջարկ չի անելու:
 

Երկու ակումբները հիանալի հարաբերություններ ունեն: Եթե մենք ցանկանայինք, ապա այդ մասին առաջինը կդիմեինք»,- գրված է հայտարարությունում:

 

Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Յուվենտուս» տեղափոխությունից հետո Նեյմարի անունը շրջանառվում էր՝ որպես «արքայական» ակումբում պորտուգալացու փոխարինող:

Читайте на сайте