World News in Armenian

Էրդողանը կոչ է արել ԲՐԻԿՍ անդամ երկրներին Թուրքիան նույնպես ընդգրկել դաշինքի կազմում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել ԲՐԻԿՍ անդամ երկրներին Թուրքիան նույնպես ընդգրկել դաշինքի կազմում, այս մասին գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը։

«Ես ասացի՝ եթե դուք մեզ ընդունեք դաշինք, ապա այն կսկսի կոչվել ԲՐԻԿՍԹ։ Դաշինքի անդամ երկրների հետ մենք մտնում ենք G20-ի կազմի մեջ, ես կցանկանայի, որ նրանք քայլեր ձեռնարկեին ու մենք անդամ դառնայինք նաև ԲՐԻԿՍ դաշինքի», - պատմել է Էրդողանը լրագրողներին՝ Յոհաննեսբուրգում անցած ԲՐԻԿՍ գագաթնաժողովից վերադառնալուց հետո։

Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ԲՐԻԿՍ անդամ երկրների ցուցակն ընդլայնել առայժմ չի նախատեսվում։

Читайте на сайте