Մոսկվայի ակումբներից մեկում Նասերիի մասնակցությամբ ծեծկռտուքին ակումբի անվտանգությունը չի միջամտել
Ֆրանսիացի հայտնի դերասան Սամի Նասերին Մոսկվայի ակումբներից մեկում վեճի է բռնվել բելառուսցի այցելուների հետ կարաոկեի բարձրախոսը չկիսելու պատճառով, գրում է korrespondent.net-ը։
Հայտնի է, որ Նասերին գտնվել է Voice ակումբում իր եղբոր՝ Բիբիի հետ։ Ծեծկռտուքի հետևանքով հայտնի դերասանը հարված է ստացել դեմքին։ Միջադեպը տեղի է ունեցել լույս օգոստոսի 5-ին, Նասերին հիվանդանոցից դուրս է գրվել հենց նույն օրը:
Voice ակումբի ղեկավարությունից տեղեկացրել են, որ իրենց անվտանգության աշխատակիցները որևէ կերպ չեն միջամտել կռվին, քանի որ այն տեղի է ունեցել դրսում։