Ավստրալիայում սերֆինգով զբաղվող երիտասարդը բախվել է հսկա կետի (տեսանյութ)
Ավստրալական Պորտ Մակկուորի քաղաքից ոչ հեռու սերֆինգով զբաղվող երիտասարդը ծովում հանդիպել է մի քանի սապատավոր կետեր, իսկ նրանցից մեկի հետ հասցրել նույնիսկ բախվել, այս մասին գրում է Daily Mail-ը։
28-ամյա Ալեքսը լողալիս է եղել սերֆինգի իր տախտակի վրա, երբ անսպասելիորեն բախվել է ահռելի մի կետի, որը ջրի երես էր դուրս եկել շունչ քաշելու համար։ Բարեբախտաբար՝ կենդանին չի տուժել, քանի որ երիտասարդը մեծ թափով չէր սլանում ջրի վրայով։