World News in Armenian

Բելգիայի ամենառոմանտիկ ամրոցը «երազանքի աշխատանքի» հայտարարություն է հրապարակել

Բելգիայի Ֆլանդրիա շրջանում գտնվողԳաասբեկ ամրոցը, որն ստացել է «ամենառոմանտիկ ամրոց» անվանումը, պահակի թափուր աշխատատեղի հայտարարություն է հրապարակել, որն աշխատանքի անցնելու պարագայում հնարավորություն անվճար ապրել հնագույն ամրոց-թանգարանում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով թանգարանի քարտուղարության ներկայացուցչին:

«Մենք թանագարանի նոր պահապանի ենք փնտրում, հայտարարությունը հրապարակվել է ֆլամադրական շրջանի իշխանությունների կողմից», - ասել է թանգարանային համալիրի քարտուղարության աշխատակիցը:

Աշխատանքի հայտարարության պահանջների համաձայն՝ աշխատակիցը պետք է պատասխանատու լինի ամրոցի պահպանության, տեխնիկական սպասարկման, ընթացիկ կենցաղային հարցերի համար: Նրա պարտականությունների թվում է նաև ամրոցի այգու սիրամարգերին կերակրելը:

Читайте на сайте