World News in Armenian

Ռուսական սպորտի հայկական ձայնը. մեկնաբան Նոբել Առուստամյանն առաջադրվել է «ՏԷՖԻ» հեռուստատեսային մրցանակին

Ռուսաստանում բնակվող և աշխատող հայտնի մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանն առաջադրվել է ռուսական ազգային հեռուստատեսային մրցանակի՝ հեռուստատեսային արվեստների ոլորտում բարձրագույն նվաճումների համար (ՏԷՖԻ):

Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, մեկնաբանն առաջադրվել է հեղինակավոր մրցանակաբաշխության «Մարզական հաղորդման հաղորդավար/մարզական մեկնաբան» անվանակարգում, որին ևս 5 մեկնաբան է հավակնում:

Մրցանակի դափնեկիրների անունները հայտնի կդառնան հոկտեմբերի 3-ին: Հենց այդ օրը կկայանա ՏԷՖԻ հեռուստատեսային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը:

Читайте на сайте