Հայտնի է դարձել աշխարհում ամենածանրաբեռնված օդային երթուղին
Սեուլ-Չեջու (հարավկորեական քաղաք) չվերթը դարձել է աշխարհում ամենաակտիվ ավիաուղղությունը։ Այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Routes ավիացիոն օնլայն ծառայության տվյալները։
Ուսումնասիրության տվյալներով՝ 2017 թվականին այդ ճանապարհն անցել է ավելի քան 13 միլիոն մարդ։ Հարավային Կորեայի մայրաքաղաքից Չեջու է ամեն օր մեկնել մոտ 180 չվերթ։
Մեկ տարի առաջ այդ ուղղությունը կրկին ճանաչվել է աշխարհում ամենածանրաբեռնվածը։ 2017 թվականից երթուղու ակտիվությունն աճել է մոտ տասը տոկոսով։
Վարկանշային ցանկում երկրորդ տեղը զբաղեցրել է Մելբուրն-Սիդնեյ ուղղությունը, որը 2017 թվականին ունեցել է ավելի քան ինը միլիոն ուղևոր, իսկ երրորդ տեղում է հայտնվել Սապորո-Տոկիո երթուղին՝ մոտ 8,7 միլիոն ուղևորահոսքով։