World News in Armenian

Գվարդիոլա. Ուրախ եմ, որ Ագուերոն շարունակելու է հանդես գալ Մանչեսթեր Սիթիում

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է թիմի հարձակվող Սերխիո Ագուերոյի պայմանագրի ժամկետի երկարաձգումը:

 

«Ես չեմ համոզել Սերխիոյին, դա նրա որոշումն է: Մենք շնորհակալ ենք նրան, որ նվիրված է իր ակումբին: Սերխիոյի, Վենսանի և Դավիդ Սիլվայի պես ֆուտբոլիստները կայացնում են շատ կարևոր որոումներ և ամեն մարզման ժամանակ հաստատում են իրենց նվիրվածությունը:

 

Ես գնահատում եմ և ուրախ եմ: Ուրախ եմ, որ Սերխիոն առաջիկա 10 տարվա ընթացքում հանդես է գալու «Մանչեսթեր Սիթիում»»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:

Читайте на сайте