World News in Armenian

Սպանվել է ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը՝ «Յուվեցի Կարոն»

«Էրեբունի» բժշկական կենտրոնից Tert.am-ին հայտնեցին,որ ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը («Յուվեցի Կարո»)մահացած վիճակում տեղափոխվել է բժշկական կենտրոն։


«Հրազենային վնասվածք ստացած Կարո Կարապետյանին մահացած վիճակում տեղափոխել են բժշկական կենտրոն»,-ասացին ԲԿ-ից։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Կ. Կարապետյանը հիվանդանոց է տեղափոխվել Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցում գտնվող «Այգի» հացատնից:

Այս պահին նշված հացատուն են ժամանել ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ Արման Սարգսյանը, Երևանի ոստիկանապետ Գարիկ Ղուկասյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի պետի պաշտոնակատար Արման Պապյանը, Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանը: 

Գ. Շամշյանի տեղեկություններով, եվս մեկ հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 

Ոստիկաններն ու քննիչները նշված հացատան կուպեներից մեկում հայտնաբերել են հրազեն, կրակված պարկուճներ և արյան հետքեր: 

Читайте на сайте