Բենքսին ցուցադրել է՝ ինչպես է ինքնաոչնչացման նախապատրաստել աճուրդում 1.4 մլն դոլարով վաճառված իր հայտնի կտավը (տեսանյութ)
Նկարիչ Բենքսին տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրել է, թե ինչպես է իր հայտնի նկարներից մեկը պատրաստել ինքնաոչնչացման: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ լոնդոնյան Sotheby's աճուրդում վաճառվել է Բենքսիի «Փուչիկով աղջիկը» ստեղծագործության միակ նմուշը, որտ պատկերված է եղել կտավի վրա, որը նկարիչը հեղինակել էր 2006 թվականին:
Աճուրդով վաճառվելուց անմիջապես հետո կտավի շրջանակում միացել է թղթահատ սարքը, որը կտավը նեղ շերտերի է վերածել:
«Մի քանի տարի առաջ ես նկարի շրջանակում գաղտնի սարք եմ տեղադրել այն դեպքի համար, եթե այն երբևէ հայտնվի աճուրդում», գրել է Բենքսին Instagram-ում:
Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է տղամարդը, որի դեմքը չի երևում, հատող սարք տեղադրում կտավի շրջանակի տակ:
Նշենք, որ նկարը նախապես գնահատվում էր 250-400 հազար դոլար, սակայն աճուրդի արդյունքում վաճառվել է 1.4 մլն դոլարով: Փորձագետների կարծիքով՝ վնասվելուց հետո նկարի արժեքը կարող է ավելի բարձրանալ:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: