Հնդիկ վարորդը թույլ է տվել կապիկին իր փոխարեն «վարել» ավտոբուսը (տեսանյութ)
Հնդկաստանում ավտոբուսի վարորդներից մեկը թույլ է տվել կապիկին իր փոխարեն «վարել» ավտոբուսը, ինչից հետո հեռացվել է աշխատանքից:
Ինչպես հայտնում է BBC-ն, դեպքը տեղի է ունեցել երկրի հարավում գտնվող Կարնաթաքա նահանգում: Նրան հեռացրել են, թեև տրանսպորտային միջոցի մոտ 30 ուղևորներից և ոչ մեկը չէր բողոքել վարորդի դեմ:
Այնուամենայնիվ, երբ կապիկի մասնակցությամբ տեսանյութը տարածվել է համացանցում, վարորդի գործատուները որոշել են գործել: «Ուղևորների անվտանգությունը չի կարելի վտանգել՝ թույլ տալով կապիկին ղեկին նստել», - ասել է խոսնակը:
Նշվում է նաև, որ այդ որոշմանը դեմ են արտահայտվել բազմաթիվ օգտատերեր, որոնց հիացրել է սոցցանցում հրապարակված տեսանյութը: