Մոնսերատ Կաբալյեին կհուղարկավորեն ծնողների կողքին
Հանրահայտ իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն կհուղարկավորվի Բարսելոնայի Սանթ Անդրեու գերեզմանատանը, որտեղ հանգչում են նրա ծնողները:
Ինչպես հայտնում է Europa Press-ը, այս մասին երգչուհու հրաժեշտի արարողության ժամանակ տեղեկացրել է նրա զարմուհին: Վերջինիս խոսքով՝ հուղարկավորությունից առաջ պատարագ կմատուցվի, սակայն երգչուհու ընտանիքը դեռևս չի որոշել, թե որ եկեղեցում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հուղարկավորությանը, որը կայանալու է երկուշաբթի, ներկա կգտնվի Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը:
Հիշեցնենք, որ Մոնսերատ Կաբալյեն (Մարիա դե Մոնսերատ Վիվինա Կոնսեպսիոն Կաբալյե) կյանքից հեռացել հոկտեմբերի 6-ին 85 տարեկան հասակում: