World News in Armenian

Իտալիայում հնագետները «վամպիրների» հատուկ ծիսակարգով հուղարկավորված երեխայի մնացորդներ են հայտնաբերել,

Իտալացի և ամերիկացի հնագետների խումբն իտալական Ումբրիա շրջանի հնագույն գերեզմանոցում երեխայի մնացորդներ են հայտնաբերել, որը, ենթադրաբար, մահացել է մալարիայից և հուղարկավորվել է բերանում քար դրած՝ ըստ «վամպիրների հուղարկավորման» հատուկ ծիսակարգի:

Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն՝ մեջբերելով Արիզոնայի համալսարանի կայքում հրապարակված արդյունքները, պեղումներն իրականացվել են 5-րդ դարին պատկանող մանկական գերեզմանոցում:

Գիտնականների կարծիքով՝ տեղի բնակիչները ժամանակին հավատում էին, որ եթե մալարիայից մահացած մարդուն հուղարկավորեն քարը բերանում, ապա նա չի կարողանա հառնել մեռյալներից և հիվանդությունը տարածել կենդանի մարդկանց շրջանում:

Читайте на сайте