World News in Armenian

Ճապոնուհին լուսարձակող տառերով «կախարդական» գիրք է ստեղծել

Ճապոնացի փորձարարական ոլորտի գրականագետ Ուկա Օհաշին «կախարդական» գիրք է ստեղծել, որի տառերը գնալով ավելի շատ են լուսավորվում, երբ ընթերցողը մոտենում է վեպի հանգուցալուծմանը:

Ինչպես ներկյացնում է Oddity central-ը, ճապոնուհին, որն այժմ սովորում է արվեստագիտական համալսարանի դիզայներական բաժնում, այս նախագիծն իրականացրել է որպես դասընթացի ժամանակ տրված առաջադրանք: Խնդիրն այն էր, որ նա այնպես պետք է համադրեր տառերի լուսավորության տեխնիկան, որ դրանք էլ ավելի պայծառ դառնային վերջաբանին մոտենալիս:

Ժամանակի սղության պատճառով ճապոնուհին իր իսկ հեղինակած վեպի մի մասն է վերածել «կախարդական» գրքի, սակայն կարողացել է ապացուցել, որ հայեցակարգը կարելի է կյանքի կոչել:

Նա նախ ճապոնական տառերը գրքի էջերում պատկերել է հատուկ լազերային հատիչի օգնությամբ, այնուհետև դրանք բոլորն իրար է միացրել լուսադիոդային ժապավենով, որն ամրացված է գրքի կազմին: Ակտիվանալուն պես ժապավենը ջերմ կախարդական լույս է արձակում էջերի միջով, և էջերը լուսարձակող տառերի տպավորություն են ստեղծում:

Читайте на сайте