World News in Armenian

Հարավաֆրիկյան Հանրապետությունում որոշել են աճուրդի հանել հազվագյուտ սպիտակ առյուծին

Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարության որոշումը բուռն քննարկումների և բարկության ալիք է բարձրացրել ողջ աշխարհում:

Ինչպես հայտնում է Oddity central-ը, խոսքը հազվագյուտ սպիտակ առյուծին աճուրդով վաճառելու մասին է, որին առգրավել էին ընտանիքից, որը վերջինիս պահում էր ընտանի կենդանու կարգավիճակում՝ առանց անհրաժեշտ պայմանների: Կառավարությունը որոշել է առյուծի վաճառքից ստացված միջոցներն ուղղել երկրի ազգապահպանության ոլորտին:

Կենդանիների իրավապաշտպանները պնդում են, որ կենդանուն գնողները որսորդներ կամ գործարարներ կլինեն, որոնք հետաքրքրված են առյուծի ոսկորի առևտրով:

Մուստաֆա անունով առյուծին պետական մարմիններն առգրավել էին երեք տարի առաջ, երբ այն դեռ ձագ էր: Պետական մարմինները կենդանուն տեղավորել են կենդանիների բարեգործական վերականգնողական կենտրոնում և հրաժարվել են ուղարկել արգելոց, որտեղից ցանկություն են հայտնել անվճար պահել առյուծին:

Առյուծի անասնաբույժը նշել է, որ կառավարությունը սովորաբար վաճառքի է հանում բոլոր կենդանիներին, որոնց առգրավվել են:

Читайте на сайте