World News in Armenian

G20-ի մասնակիցները վերջնական հռչակագիր են ընդունել գագաթնաժողովի արդյունքում

«Մեծ քսանյակի» ղեկավարները վերջական հռչակագիր են ընդունել Արգենտինայում կայացած գագաթնաժողովի արդյունքում:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, հռչակագիրը, որը հրապարակվել է գագաթնաժողովի պաշտոնական կայքում, բաղկացած է 31 կետից և դրույթից: Կից ներկայացված է նախարարների և աշխատանքային խմբի մակարդակով ընդունված փաստաթղթերի ցանկը:

Ինչպես աղբյուրը նշում է, վերջնական հռչակագրի շուրջ պայմանավորվածության գալու հարցը գագաթնաժողովի խնդրահարույց հարցերից մեկն էր:

Դրանից երկու շաբաթ առաջ նման խնդրի առաջ էին կանգնել Պոպուա Նոր Գվիենայում անցկացված Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի մասնակիցները՝ չկարողանալով համաձայնեցնել ավանդական հռչակագրի կետերը:

Читайте на сайте