Գլխավոր մարզիչների ճնշող մեծամասնությունը դեմ է Տարվա 10 լավագույն մարզիկներին որոշել նաեւ sms քվեարկության արդյունքով
Տարվա 10 լավագույն մարզիկներին տասնամյակներ շարունակ որոշել են մարզական լրագրողները: ՀՀԿ-ի իշխանությունների հրահանգով անցած տարի քվեարկության կազմակերպումը վերեւից իջեցված նոր կանոններով իր ձեռքը վերցրեց սպորտի պետական կառույցը եւ ցանկալի արդյունք ստանալու նպատակով քվեարկության ընթացակարգին ավելացրեց նաեւ հանրության sms քվեարկությունը: Դա նկատելիորեն խաթարեց զուտ մարզական արդյունքներով ընտրություն կատարելու սկզբունքը՝ այն վերածելով ավելի շատ անձնական համակրանքի ընտրության: …