World News in Armenian

Ամերիկացի հրշեջը Վետերանների տանը բռնկված կրակը մարելիս նախ և առաջ փրկել է ամերիկյան դրոշը (տեսանյութ)

ԱՄՆ Օհայո նահանգում տեսագրել են, թե ինչպես է հրշեջը կրակի ճիրաններում հայտնվելուց փրկում ամերիկյան դրոշը Վետերանների տանը բռնկված հրդեհը մարելիս:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Տոլեդո քաղաքում բնակվող հրշեջ փրկարար Ալեն Սմոքերն օգնում էր իր գործընկերներին՝ մարելու Վիետնամի պատերազմի վետերանների տանը բռնկված կրակը: Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ:

Սմոքերն ինքը նավատորմի վետերան է: Նկատելով այրվող շենքի դիմաց կանգնեցված դրոշը՝ նա անտարբեր չի մնացել և աշխատանքի ընթացքում հասցրել է մոտենալ և ապահով վայր տեղափոխել այն:

«Ես չէի ուզում թույլ տալ, որ այն այրվի, այնպես որ գնացի և վերցրի այն», - ասել է ամերիկյան նավատորմի 8-ամյա վետերանը:

Читайте на сайте