Քիչ էր մնում որբ մնայի. Դեցլի 13-ամյա որդին պատմել է մոր առողջության վատթարացման մասին և թե ինչու է դեմ հոր մասին ֆիլմ նկարելուն
Օրեր առաջ լրագրող Ռոման Սուպերը հայտարարել էր, որ պատրաստվում է վավերգրական ֆիլմ նկարահանել վաղամեռիկ երգիչ Դեցլի (Կիրիլ Տոլմացկի) մասին, և այդ միտքը դուր չէր եկել ռեփերի այրուն և որդուն:
Ինչպես գրում է Woman.ru-ն, Դեցլի 13-ամյա որդին՝ Անտոնիյ Տոլմացկին ինստագրամյան գրառմամբ բացատրել էր, թե ինչու հավանություն չի տալիս այդ նախաձեռնությանը: Նրա խոսքով՝ լրագրողը՝ որպես անձ, դուր չէր գալիս հորը: «Ռոմանը որոշել է գումար վաստակել մարդու հաշվին նրա մահից հետո, թեև հայրս միշտ 99 տոկոսով դեմ է եղել դրան և 100 տոկոսով գումարը հատկացնում էր բարեգործության: Բացի այդ, որտեղից Ռոմանը նյութ կվերցնի, եթե ոչ ես, ոչ մայրս, ոչ տատիկս նրան հարցազրույց չտանք», - գրել է նա:
Պատանին հայտնել է նաև, որ այժմ իր ընտանիքի համար հեշտ չէ ֆինանսական առումով: «Այն պատճառով, որ Սուպերը գումար էր հավաքում իր ֆիլմի համար, մորս մոտ վշտից ու ամոթից կտրուկ բարձրացել էր ճնշումը, և նա, քիչ էր մնում, մահանար սրտի կաթվածից: Հազիվ է հասցրել սրտի հաբերն ընդունել: Շնորհակալություն, որ ընկերները կողքին էին», - գրել է Դեցլի որդին:
Հիշեցնենք, որ երաժիշտը կյանքից հեռացել է փետրվարի 3-ին 35 տարեկանում: