World News in Armenian

Եվրոպա լիգա. «Արսենալը» հաղթեց ԲԱՏԷ-ին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության 1/16 եզրափակչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում 3:0 հաշվով հաղթեց ԲԱՏԷ-ին:

«Զինագործների» կազմում գոլ խփեցին Շկոդրան Մուստաֆին և Սոկրատիս Պապաստատոպուլոսը: Մեկ անգամ գնդակը սեփական դարպասն ուղարկեց Զախար Վոլկովը:

Այսպիսով, Ունայ Էմերիի գլխավորած թիմը դուրս եկավ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ: 

Читайте на сайте