Չինաստանի կառավարության պատվերով ոստիկան շուն է կլոնավորվել, նա աշխատանքի կանցնի 10 ամսականից
Չինաստանի կառավարությունը պետական ծրագրով ոստիկան շուն է կլոնավորել, որը թեև 3 ամսական է, բայց 7-ամյա շան կլոնավորում է:
Փոքրիկն արդեն անցել է իր ուսուցումը և արդեն 10 ամսականում ակնկալվում է, որ կաշխատի ոստիկանների համար:
Ինչպես նշվում է, կլոնավորման նպատակն է ժամանակի տնտեսումը, այն կրճատում է ուսուցման ժամանակը և նվազեցնում թրեյնինգի համար ծախսվող ֆինանսները:
Փոքրիկ լակոտը, որին անվանել են Կունխին, հիմա երեք ամսական է, նրան կլոնավորել են 7 տարեկան հովվաշան օրինակով, որն աշխատում է ոստիկանների համար: Շունը ծնվել և մեծանում է հատուկ լաբորատորիայում:
Աղբյուր՝ dailymail.co.uk