Արթուր Սարկիսովի վնասվածքի պատճառով 10 ֆուտբոլիստով մնացած «Ենիսեյը» պարտվեց «Սպարտակին»
Armsport-ը գրում է.
Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Ենիսեյին»:
Հանդիպման հաշիվը բացվեց առաջին խաղակեսի ավելացված ժամանակում:
59-րդ րոպեին խաղադաշտ մտած Արթուր Սարկիսովը 61-րդ րոպեին վնասվածք ստացավ, և փոխարինումների քանակը սպառած «Ենիսեյը» մնաց 10 ֆուտբոլիստով:
Խաղավարտին «կարմիր-սպիտակների» առավելությունը կրկնապատկեց Այազ Գուլիևը:
Այս պարտությունից հետո «Ենիսեյը» 13 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը: