World News in Armenian
Февраль
2018

Новости за 21.02.2018

Аравот 

2016թ. համեմատությամբ Հայաստանի հանրային ոլորտի կոռուպցիայի ընկալումը 2017թ. մնացել է մոտավորապես նույնը. Թրանսփարենսի Ինթերնեշնլ

Միևնույն ժամանակ, ԿԸՀ դասակարգման աղյուսակում Հայաստանը առաջադիմել է 6 տեղով, իսկ եթե դասակարգման 2017թ. աղյուսակից հանենք բոլոր այն երկրները (թվով 4 երկիր), որոնք ընդգրկված չեն եղել 2016թ. դասակարգման աղյուսակներում, ապա առաջընթացը կկազմի 9 տեղ

Гала ТВ 

Խոշոր ավտովթար Երևանում. Nissan-ը ԱՄՆ դեսպանատան մոտ բախվել է հաստաբուն ծառին

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Nissan մակնիշի 80 ԼP 008 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից մեծ դժվարությամբ դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները, ում օպերատիվորեն ժամանած […]

Armedia.am (arm) 

2018 թվականին Հայաստանը մի շարք երկրների քաղաքացիների համար կազատականացնի վիզային ռեժիմը. Վ. Կարմիրշալյան (ԲԱՑԱՌԻԿ)

Գոյություն ունի նաև 63 երկրների ցանկ, որոնց քաղաքացիները ՀՀ Կառավարության որոշմամբ Հայաստան կարող են այցելել միայն հրավերով և միայն ՀՀ մուտքի արտոնագիրը ստանալով օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում:

Armedia.am (arm) 

Էրդողանը կդառնա Թուրքիայի առաջին գործադիր նախագահը

Խիստ կասկածելի է, որ Թուրքիայի հաջորդ նախագահական ընտրությունները կլինեն ազատ կամ արդար: Ընտրություններում հաղթելու գործընթացը մաթեմատիկական պարզ մեխանիզմ է. Թեկնածուին անհրաժեշտ է հավաքել 51 տոկոս ձայների պարզ մեծամասնությունը:

Tert.am (hy) 

Մեքսիկայում զբոսաշրջային լաստանավ է պայթել. կան վիրավորներ

Մեքսիկայում չորեքշաբթի պայթյուն է որոտացել զբոսաշրջային լաստանավում: Ինչպես հայտնում է CNN-ը, պայթյունը տեղի է ունեցել Կինտանա Ռու նահանգի Պլայա դել Կարմեն քաղաքի նավամատույցի մոտակայքում:

Ըստ նահանգի Հանրային անվտանգության վարչության տնօրեն Խուակին Մորալեսի՝ Կարիբյան ծովի ափերին տեղի ունեցած միջադեպի հետևանքով 18 մարդ է վիրավորվել, որոնց տեղափոխել են տարբեր հիվանդանոցներ:

Նրա խոսքով՝ կատարվածի պատճառները դեռևս հայտնի չեն, իշխանություններն աշխատում են հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Гала ТВ 

Սաակաշվիլիին 3 տարով արգելվել է մուտք գործել Ուկրաինա

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մուտքն Ուկրաինա 3 տարով արգելել է: Նման որոշում է կայացրել Ուկրաինայի Լվովի մարզի Մոստինսկու սահմանապահ ջոկատի ղեկավարությունը: Այս մասին փոխանցում է Ինտերֆաքսը: Ըստ աղբյուրի  Սաակաշվիլին հնարավորություն ունի  Ուկրաինա այցելել միայն 2021 թվականի փետրվարի 13-ից հետո: Սաակաշվիլիի փաստաբանները նշում են, որ այս որոշումը ապօրինի է և մտադիր են բողոքարկել այն: Հիշեցնենք, […]

Tert.am (hy) 

Apple-ը կոբալտ գնելու համար սկսել է բանակցել անմիջապես արդյունաբերող ընկերությունների հետ

Ամերիկյան Apple ընկերությունը կոբալտ գնելու շուրջ բանակցություններ է վարում անմիջապես լեռնաարդյունաբերական ընկերությունների հետ:

Ինչպես գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով քաջատեղյակ աղբյուրների, տեխնոլոգիական ընկերությունն այսպիսով հույս ունի ապահովել սարքավորումների մարտկոցների համար նախատեսված հիմնական տարրի բավականաչափ պաշար: Apple-ը հանդիսանում է կոբալտի համաշխարհային խոշորագույն սպառողներից մեկը:  

Աղբյուրներից մեկի համաձայն՝ նախատեսվում է արդյունահանող ընկերությունների հետ մի... Читать дальше...

Аравот 

Քըլըչդարօղլուն խոստանում է ընտրություններում հաղթելու դեպքում գրավել Հունաստանը

Թուրքիայի Հանրապետական կուսակցության առաջնորդը սպառնացել է իշխանության գալու դեպքում գրավել «Էգեյան ծովում 18 հունական կղզի», գրում է բրիտանական Express պարբերականը: Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ եթե ինքը հաղթի հաջորդ տարի սպասվող ընտրություններում, պատերազմ կսկսի Հունաստանի դեմ՝ Էգեյան ծովում կղզիներ գրավելու …

Tert.am (hy) 

Նորածինների մահացության ցուցանիշով Հայաստանը ՅՈւՆԻՍԵՖ-ի վարկանիշում 49-րդ տեղում է

ՅՈւՆԻՍԵՖ-ը հրապարակել է EVERY CHILD ALIVE: The urgent need to end newborn deaths («Նորածինների մահացությունը կանխելու անհապաղ անհրաժեշտություն») զեկույցը, որում բացահայտում է, որ ամեն տարի աշխարհում 2.6 մլն նորածին է մահանում կյանքի առաջին ամսում: Նրանցից 1 մլն-ը մահանում է հենց ծնվելու օրը:

Ինչպես նշվում է մանկական հիմնադրամի կայքում, ևս 2.6 մլն երեխա մահացած է ծնվում: Նորածինների մահացության 80 տոկոսից ավելին պայմանավորված է վաղաժամ ծնունդով, ծննդաբերության ժամանակ առաջացած բարդություններվ... Читать дальше...