World News in Armenian
Май
2019

Новости за 21.05.2019

168.am (168 ժամ) 

Էդի Մարսանը հույս ունի տեսուչ Լեսթրեյդին կրկին մարմնավորել Շեռլոք Հոլմսի մասին ֆիլմում

Բրիտանացի դերասան Էդի Մարսանը, որը հայտնի է տեսուչ Լեսթրեյդի դերով Շեռլոք Հոլմսի մասին Գայ Ռիչիի ֆիլմերում, որոնցում նա նկարահանվել է Ռոբերտ Դաունի-կրտսերի եւ Ջուդի Լոուի հետ միասին, ակնկալում է նույն այդ հերոսի դերը խաղալ ռեժիսորի հաջորդ կինոնկարում:

Tert.am (hy) 

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. Shamshyan.com

Ոստիկանությունը պարզել է մայիսի 19-ին Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի սկզբնամասում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը:

Читать дальше...

Mamul.am 

Մահվան ելքով վրաերթ Սեբաստիա փողոցում

Մայիսի 21-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Սեբաստիա փողոցում Երևանի բնակիչ, 20-ամյա Տիգրան Նալջյանը իր վարած BMW մակնիշի 08 TN 088 համարանիշի ավտոմեքենայով...

Mamul.am 

Մահացել է նախկին ամուսնու կողմից դանակահարված կինը. նա 4 երեխայի մայր էր

Արարատի մարզում նախկին ամուսնում կողմից դանակահարված կինը մայիսի 21-ին հիվանդանոցում մահացել է այդպես էլ գիտակցության չգալով։ Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Արարատի մարզի Արարատ քաղաքում 42-ամյա տղամարդը...

168.am (168 ժամ) 

Միլիարդատերը խոստացել է մարել Ատլանտայի քոլեջի շրջանավարտների ուսման 40 մլն դոլար գումարի վարկերը

Միլիարդատեր Ռոբերտ Սմիթը, որը հիմնել է Vista Equity Partners ներդրումային ընկերությունը, Մորհաուզի (Ատլանտա) քոլեջի 2019 թվականի շրջանավարտներին խոստացել է  մարել ուսման վարկերը:

Tert.am (hy) 

Կոնտեն հաղթել է «Չելսիի» դեմ դատը. ակումբն իտալացի մարզիչին ավելի քան 10 մլն եվրո կվճարի

Armsport-ը գրում է.

Իտալացի մարզիչ Անտոնիո Կոնտեն հաղթել է «Չելսիի» դեմ դատը: Այս մասին հայտնում է The Times-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, դատարանը լոնդոնյան ակումբին պարտադրել է իտալացի մասնագետին մոտ 10,25 մլն եվրո փոխհատուցում վճարել՝ պայմանագիրը ժամանակից շուտ խզելու համար:

Այսպիսով, Ռոման Աբրամովիչի օրոք «Չելսին»  արդեն ավելի քան 100 մլն եվրո է վճարել հեռացված մարզիչներին:

Այս թիվը կարող է աճել, եթե ակումբը հեռացնի նաև ներկայիս մարզիչ Մաուրիցիո Սարիին:

49-ամյա Կոնտեն 2016 թվականի ամռանն է գլխավորել «Չելսին»... Читать дальше...

168.am (168 ժամ) 

Ճապոնիայում սկսել են արհեստական ինտելեկտն օգտագործել խանութներում գողությունների դեմ պայքարելու համար

Տոկիոյի Earth Eyes ընկերությունը NTT East կորպորացիայի հետ համատեղ մշակել է արհեստական ինտելեկտի օգտագործմամբ տեսահսկման համակարգ, որը սուպերմարկետներին թույլ կտա պայքարել գողությունների դեմ:

Mamul.am 

Ինչպես են թիմակիցներն ընդունել Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու որոշումը

Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստներն աջակցել են Հայաստանի ազգային հավաքականի և թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով մարզման ընթացքում թիմակիցներին հայտնել է Բաքու չմեկնելու որոշման...

Tert.am (hy) 

Քրեական գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշումը հանդիսանում է գործն ըստ էության չլուծող դատական ակտ. Գոռ Աբրահամյան

ՀՀ դատախազության մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում, որում մասնավորապես ասված է.

Читать дальше...

168.am (168 ժամ) 

30 բան, որ անում են միայն իրենք իրենց հարգանքով վերաբերվող մարդիկ

Դուք խաղաղապահների դեր չեք խաղում: Այլևս չեք համաձայնում համբերել ու դիմանալ ամեն ինչին ու չեք ուզում լինել այն մարդը, ում վրա կոտրվում են բոլոր կուժերն ու կուլաներն անհաջողությունների ու տարատեսակ վեճերի ժամանակ:

Mamul.am 

«Ադեկվադ»-ի անդամներն ազատ են արձակվել

«Ադեկվադ» ՀԿ-ի անդամներ Արթուր Դանիելյանը, Գրիգոր Մինասյանը, Ազատ Ադամյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանն ազատ արձակվեցին ոստիկանության Կենտրոնի բաժնից: Լրագրողների հետ զրույցի ժամանակ նրանք...

168.am (168 ժամ) 

Կենդանակերպի տարբեր նշանների պատկանող անձանց հարաբերությունների համար լավագույն խորհուրդը

Խոյերը շատ կենտրոնացած են իրենց կյանքի կերպի ոճի վրա: Դուք սովոր եք անտեսել ուրիշների զգացմունքներն ու անհարգալից վերաբերմունք ցուցաբերել այլոց զգացմունքների ու պահանջմունքների նկատմամբ, իսկ ռոմանտիկ հարաբերություններում դուք բարդություններ եք ունենում ձեր զուգընկերոջ առջև ձեր պարտավորությունները կատարելու ժամանակ:

Tert.am (hy) 

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածի փոխարեն բեռնատարների համար գործում են այլընտրանքային ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին, ժամը 23:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Читать дальше...