World News in Armenian
Март
2021

Новости за 21.03.2021

168.am (168 ժամ) 

«Դարձրո՛ւ քո ընկերությունը մեծ նորից». Չինաստանում 616 դոլարով վաճառքի է հանվել Թրամփի՝ մեդիտացիոն ոճով և բուդդիստական մոտիվներով արձանը

Չինաստանի առցանց առևտրային հարթակներում վաճառքի է հանվել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի արձանը, որում նախկին պաշտոնյան նստած է Բուդդայի կարգավիճակում, գրում է luxurylaunches.com-ը:

168.am (168 ժամ) 

Տարեց բնակչության թվով Թուրքիան աշխարհում 66-րդ տեղում է

Թուրքիայի բնակչության շրջանում ծեր/տարեց բնակչության (65 և ավել տարիք ունեցող) տեսակարար կշիռն աստիճանաբար ավելանում է: Ըստ Թուրքիայի վիճակագրական ծառայության հրապարակված տվյալների՝ վերջին 5 տարվա ընթացքում երկրի ծեր բնակչության թիվն ավելացել է 22.5%-ով.

168.am (168 ժամ) 

«Մորս մահն իմ մեջ մեծ անդունդ է թողել». արքայազն Հարին առաջաբան է գրել գրքի համար, որը նախատեսված է ծնողներին կորցրած երեխաների համար

Սասեքսի դուքս, արքայազն Հարին անդրադարձել է մայր կորցնելու ցավին՝ կորոնավիրուսային համավարակի հետևանքով մահացած առողջապահության ոլորտի աշխատակիցների երեխաների համար նախատեսված գրքի առաջաբանում, գրում է The Guardian-ը:

168.am (168 ժամ) 

Ինչո՞ւ պիտի սիրենք Աստծուն

«Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը, քանզի իր մեջ նա Աստծուն է կրում: Աստված սեր է. և ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծո մեջ, և Աստված բնակվում է նրա մեջ» (Ա Հովհ. 4:16):

Аравот 

Օրվա ամենատխուր կադրը․ ՌԴ-ից Գյումրի ժամանած դատարկ ինքնաթիռն ու ՌԴ մեկնելու հերթը

Այսօր Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ  քաղաքից Գյումրու «Շիրակ» օդանավակայան ժամանած ուղևորներից մեկը մեզ տեղեկացրեց, որ ինքնաթիռի մեջ եղել են ընդամենը երկու ուղևոր։ Մինչդեռ նույն «Շիրակ» օդանավակայանում Եկատերինբուրգ  մեկնելու հերթը վերջ չի ունեցել․ ուղևորը ֆիքսել է  ՌԴ-ի այդ քաղաք մեկնողների պատկերը։ Ի դեպ, այսօր չորս չվերթ է եղել, չորսում էլ գրեթե նույն վիճակը, մեկնողները՝ շատ, եկողները՝  հատուկենտ, …

Livenews.am 

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան

Mamul.am 

«Բախտորոշ փուլը ձախողելուց հետո Հայաստանը դառնալու է Բաբելոնի կամ Ասորեստանի բախտակիցը». Արշալույս Զուրաբյան

Պատմաբան Արշալույս Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր ներկայի ու ապագայի վրա կախված ռուս-թրքական մահաբեր վտանգը Հայաստանը վերջնականապես կարող է կործանել միայն մեր լիակատար...

Galatv.am (hy) 

Մենք պետք է համակերպվենք այն իրականության հետ, որ իշխանությունը փոխանցվում է նրանց, որոնք քաղաքացիների ավելի մեծ աջակցություն ունեն. Տ. Հակոբյան

ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը սոցցանցի իր էջում գրել է. Մենք պետք է համակերպվենք այն իրականության հետ, որ իշխանությունը փոխանցվում է նրանց, որոնք քաղաքացիների ավելի մեծ աջակցություն ունեն, այլ ոչ թե նրանց, որոնք ավելի խելացի են, կրթված, ազնիվ, արդար, օրինապաշտ, հայրենասեր․․․։ Ես, անկեղծ ասած, չգիտեմ դա լավ է, թե վատ, բայց դա այդպես է։ Ինչպես, օրինակ, …

Читать дальше...

168.am (168 ժամ) 

Նիկոլ Փաշինյանի հակառեկորդը

Պետական պարտքի աճի ցուցանիշով Նիկոլ Փաշինյանը հակառեկորդ է սահմանել։ Մեկ տարվա կտրվածքով պարտքը երբևէ այդքան չէր ավելացել։

Medialab 

Ինստագրամում Խաչատուր Սուքիասյանի անունով կեղծ էջ է բացվել. Աննա Մկրտչյան

«Սիլ Գրուպ»-ի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը գրում է. «Խնդրում եմ ընդունել ի գիտություն, Առավոտյան ինստագրամում Խաչատուր Սուքիասյանի անունով կեղծ էջ է բացվել։ Օրվա ընթացքում շատերին այս կեղծ էջով նամակներ են ուղարկել՝ ներկայանալով որպես Խաչատուր Սուքիասյան։ Մեր թիմն արդեն տեղեկացրել է ինստագրամին խնդրի մասին։ Մինչ կեղծ էջի արգելափակվելը խնդրում ենք անտեսել այդ էջից եկող նամակներին»։

Читать дальше...

Medialab 

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, ինչպես նաև Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։ Լոռու մարզի Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են։Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի […]

Читать дальше...

Tert.am (hy) 

Ավստրալիայում ջրհեղեղը քշել-տարել է երիտասարդ ամուսինների տունը նրանց իսկ հարսանիքի օրը (տեսանյութ)

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում բնակվող երիտասարդ զույգն իրենց իսկ հարսանիքի օրն ականտես է եղել, թե ինչպես է ջրհեղեղը քշել-տարել իրենց տունը:

Ինչպես հայտնում է BBC News-ը, կատարվածը տեսագրել են ապշահար հարևանները՝ պատկերելով, թե ինչպես է երեք սենյականոց առանձնատունը լողում գետի ջրերում: Ջրհեղեղն առաջացել է ուժեղ անձրևների պատճառով:

Բացի այդ, հաղորդվում է, որ Սիդնեյի ցածրադիր արվարձանների հազարավոր բնակիչների խորհուրդ է տրվել հեռանալ տներից: Քաղաքը հայտնվել է տասնամյակների... Читать дальше...

Tert.am (hy) 

Շվեդ լրագրողը Արցախ մեկնելուց առաջ հանդիպել է FAF-ի անդամներին

Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Առաջին հայկական ճակատ (FAF) շարժման անդամներն այսօր հանդիպել են շվեդ հայտնի լրագրող, Արցախի հետ կապված ամենամեծ հետազոտություններից մեկի հեղինակ Ռասմուս Սոլվստեն Քանբաքի հետ:

Читать дальше...

Medialab 

Մաշտոցի պողոտայում բացվել է Դիանա Աբգարի պուրակը. Լուսանկարներ

Երեւանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ այսօր Մաշտոցի պողոտայում բացվել է Դիանա Աբգարի պուրակը Մաշտոցի (Մանուշյանի) պուրակին կապող գետնանցումը։ «Կառուցապատումն արել է Tashir խումբը՝ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։ Ստորգետնյա անցումը մատչելի է տեղաշարժման առանձնահատկություններ ունեցող անձանց համար, կա շարժասանդուղք, անվասայլակը տեղափոխող սարք։ Շնորհակալություն տնտեսվարողին՝ բարեխիղճ համագործակցության համար»,-տեղեկացնում է հաղորդագրությունը։

Читать дальше...

Tert.am (hy) 

Ռուսաստանում փղերը միմյանց վրա են հարձակվել կրկեսային ներկայացման ժամանակ (տեսանյութ)

ՌԴ Կազան քաղաքի կրկեսում կիրակի ցուցադրվող ներակայացման ժամանակ փղերից մեկը հարձակվել է մյուսի վրա: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով կրկեսի ներկայացուցչին, միջադեպից ոչ ոք չի տուժել:

Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է փղերից մեկը հարձակվում մյուսի վրա և տապալում նրան կրկեսի հարթակի եզրամասին: Նշվում է, որ արգելապատնեշն է վնասվել, միևնույն ժամանակ մոտակա հատվածի հանդիսականները սկսել են հեռանալ իրենց տեղերից:

Միջադեպը տեղի է ունեցել «Փղերի շոուն և կրկեսի... Читать дальше...