World News in Armenian
Апрель
2024

Новости за 09.04.2024

168.am (168 ժամ) 

Տանը թմրամիջոց էր պահում…

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կասկածյալի տանն ու կից օժանդակ շինություններում կատարվեց խուզարկություն։

Mamul.am 

«Դուրս է գալիս, որ ես ու պապաս 31 հազար չենք ունեցել, որ ֆիրմա բացենք, «բոմժ» ենք եղել». Ռուբեն Հայրապետյան

«Իմ հետ կապված գործերը լրիվ փուչիկի պես պայթելու են: Լրիվ անօրինական, լրիվ սխալ հաշվարկներով, առանց որևէ բան հաշվի առնելու ներկայացրել են դատարան: Լրիվ օդ է»,- այսօր «Առավոտ-ի հետ...

168.am (168 ժամ) 

Մարտին երկրագնդի վրա ջերմաստիճանի նոր ռեկորդ է սահմանվել․ մասնագետները մտահոգված են

Անցյալ ամիսը եղել է ըստ Ցելսիուսի սանդղակի 1,68 աստիճանով ավելի տաք, քան 1850-1900 թվականներին՝ մինչարդյունաբերական ժամանակաշրջանում մարտին գրանցված միջին ջերմաստիճանը։

168.am (168 ժամ) 

«Թալանչիները ովքե՞ր են, բանից դուրս է գալիս, որ ես եմ ու Գագիկ Ծառուկյա՞նը, ումի՞ց ենք թալանել». Ռուբեն Հայրապետյան. Aravot.am

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, խոսելով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված քննադատությունների մասին, ինչո՞ւ իշխանությունը տվեց Փաշինյանին, ասաց. «Բա ի՞նչ աներ, կրակե՞ր ժողովրդի վրա, ինքը չէր կարող: Ինքը Նիկոլ չի, որ աթոռից կախվեր ու մնար, թքած ուներ ինքը ցանկացած պաշտոնի վրա, հայրենիքը ավելի կարեւոր էր»:

168.am (168 ժամ) 

ՄԱԿ-ի ներկայացուցչությունը Վրաստանի խորհրդարանին կոչ է արել հետ կանչել «գործակալների մասին օրենքը»

Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի վերաներկայացման կապակցությամբ Վրաստանում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) ներկայացուցչությունը խոր մտահոգություն է հայտնել։ ՄԱԿ-ի ներկայացուցչության կարծիքով` օրինագծի ընդունումը կվտանգի քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների գործունեությունը։

168.am (168 ժամ) 

«Իրենցից էն կողմ դավաճան կա՞, իրենցից էն կողմ ո՞վ է դավաճանը, ես ուզում եմ իմանամ». Ռուբեն Հայրապետյանը՝ բանակի, պարտության ու դավաճանների մասին. Aravot.am

Այն, որ Արցախում, մեր երկրում ինչ կատարվում է՝ ռուսներին են մեղադրում՝ Ռուբեն Հայրապետյանը հակադարձում է. «Ռուսները գնացին ասեցին՝ Արցախը Հայաստան է եւ վերջ: Ռուսները գնացին Պրահայում ստորագրեցին: Եթե մենք գնում ենք Պրահայում հայտարարում ենք, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, ռուսներն ի՞նչ պիտի անեն, կարա՞ք ինձ ասեք, Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարեն: Ռուսները պայմանավորված գնացել ասել են Ղարաբաղը Ադրբեջանի մա՞ս է: Ո՞ւմ են մեղադրում, թող իրենց մեղադրեն»:

168.am (168 ժամ) 

Բանջարեղենով գրիլ

Բադրիջանը երկար կտրատեք, աղ արեք, թողեք 15 րոպե, ապա լվացեք ու չորացրեք:

168.am (168 ժամ) 

Բժիշկը զգուշացրել է առավոտյան վազքի վտանգների մասին

Վազքը ոչ միայն սիրված սպորտ է, այլև ընդհանուր հոբբի: Այն ինքնին վտանգավոր չէ, սակայն որոշակի նախազգուշական միջոցներ չձեռնարկելու դեպքում կարող է առողջական խնդիրներ առաջացնել։ Մասնավորապես, չպետք է վազել վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան, «Իզվեստիա»-ի հետ զրույցում զգուշացրել է ռևմատոլոգ Իրինա Կորշունովան։

Аравот 

«Թալանչիները ովքե՞ր են, բանից դուրս է գալիս, որ ես եմ ու Գագիկ Ծառուկյա՞նը, ումի՞ց ենք թալանել». Ռուբեն Հայրապետյան

«Ասենք, դատական գործերն ավարտվեց ու բանից պարզվեց, որ իրենք սխալ են, իմ վնասներն ո՞վ է հատուցելու»: Երբ ասացինք՝ ներողությամբ կհատուցեն՝ նա պատասխանեց. «Այ դա չեղավ, այ դա չի լինի: Կտեսնենք»:

168.am (168 ժամ) 

Ադրբեջանը շարունակում է խաղարկել ուժային բաղադրիչը, Արևմուտքն այդ հարցում որևէ լուրջ զսպման պատրաստակամություն չունի․ վերլուծաբան

«Ներկայումս տպավորություն է, թե սկսվող արևմտյան ազդեցության փուլում, հատկապես՝ այն դեպքում, երբ ՀՀ-ն փորձում է շրջադարձ անել, Արևմուտքը պետք է լուրջ երաշխիքներ տրամադրեր ՀՀ-ին կամ միանար բանակցային սեղանին, սակայն որևէ նման բան տեղի չի ունենում իրականում։ Թեև հայտարարությունները կան, թվացյալ աջակցությունը կա»,- ասաց Խրամչիխինը։

Mamul.am 

«Ոսկեպարի եկեղեցու ճակատագիրը սահմանազատման դեպքում մնում է անհայտ»․ Քորթոշյան

Պատմաբաններն ու փորձագետներն էլ հայտարարում են, որ այդ տարածքները թշնամուն զիջելը կվտանգի ամբողջ Հայաստանը, քանի որ Հայաստանն արտաքին աշխարհին կապող ճանապարհը հայտնվում է թշնամու հսկողության ներքո,...

168.am (168 ժամ) 

4 անձի թրաֆիքինգի փաստով ֆերմաների սեփականատերը ձերբակալվել է Վրաստանում

«Ձերբակալվածը մեղադրվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի պրիմա հոդվածի 2-րդ «բ» և «գ», 3-րդ մասի «բ» և «դ» ենթակետերով (թրաֆիքինգ, որը կատարվել է ավելի քան երկու անձի նկատմամբ՝ ծանրացնող հանգամանքներում), որը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում 14-ից 17 տարի ժամկետով։

Аравот 

«Հայերը հիանալի ժողովուրդ են, սակայն իրենց ողջ պատմության ընթացքում նրանք ունեցել են մի մեծ թերություն, որը դիվանագիտության մեջ հմտությունների պակասն է»

Ըստ Հարութ Սասունյանի` «Հայաստանը ԵՄ-ից ու ԱՄՆ-ից ստացել է ֆինանսավորում և քարոզչություն, սակայն ոչ մի փամփուշտ»

Mamul.am 

Վարդան Ղուկասյանը վաղը՝ ժամը 12։00-ին, հրավիրում է զինվորական պահածոների դեգուստացիայի

«Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հանդես է եկել հայտարարությամբ՝ բոլորին հրավիրելով վաղը՝ ապրիլի 10-ին, ժամը...

Аравот 

«Իրենցից էն կողմ դավաճան կա՞, իրենցից էն կողմ ո՞վ է դավաճանը, ես ուզում եմ իմանամ». Ռուբեն Հայրապետյանը՝ բանակի, պարտության ու դավաճանների մասին

Փոխանցեցինք իշխանությունների վարկածը՝ ներսից դավաճաններ են եղել, 5-րդ շարասյունն է աշխատել՝ նա արձագանքեց. «Ճիշտ են ասում, բա իրենք են, բա իրենցից էն կողմ դավաճան կա՞: Իրենցից էն կողմ ո՞վ է դավաճանը, ես ուզում եմ իմանամ: Էդ որ մեկը մեկի վրա է գցում, թե սա զենքը չտվեց, նա չթողեց կրակենք, կգա մի օր, ապիկար Օնիկին կբերեն, կհարցաքննեն, կպատասխանեն չէ՞ բոլորը: Հլը թող ՊԲ հրամանատարը լիներ Մնացականյան Լյովան, տեսնեմ ճեղքում անելո՞ւ էին, տեսնեմ՝ կարա՞ր մեկը Լյովային ասեր՝ նահանջ տուր: