World News in Armenian

Մահվան ելքով վրաերթ` Երևանում. Shamshyan.com

Այսօր՝ հունիսի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում 29-ամյա Պետրոս Կոշկարյանն իր վարած Ford Transit մակնիշի 23 OO 813 համարանիշի ավտոմեքենայով Վաղարշյան փողոցից դեպի Հովսեփ Էմին փողոցի խաչմերուկ տանող հատվածում՝ Դավիթաշենի կամուրջ չհասած, վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Արմենիա բժշկական կենտրոն: Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՃՈ ծառայողները, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, որը կլիներ շուրջ 50-55 տարեկան կին, գիտակցության չգալով՝ մահացել է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Դեպքի վայրում վարորդի ինքնազգացողությունը վատացել է և օպերատիվորեն ժամանած 1-03 շտապօգնության թիվ 14 բրիգադը տեղում բուժօգնությունէ ցուցաբերել:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Читайте на сайте