World News in Armenian

Մարիանո Դիասը մոտ է «Ռեալ»-ից հեռանալուն

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Մարիանո Դիասը, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կհեռանա «արքայական» ակումբից։ Ինչպես տեղեկացնում է Armsport-ը` վկայակոչելով El Chiringuito-ին, Մարիանոն մոտ է Ֆրանսիայի առաջնություն վերադառնալուն։

Աղբյուրի տեղեկություններով՝ «սերուցքայիններ»-ի ֆուտբոլիստը համաձայնեցրել է անձնական պայմանագրի դրույթները «Մոնակոյի» հետ և պատրաստ է կարիերան շարունակել այդ ակումբում։

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն օրեր առաջ հայտարարել էր, որ Մարիանոն չի մտնում իր ծրագրերի մեջ։ Մարիանո Դիասը «Ռեալ» էր վերադարձել նախորդ ամռանը` ֆրանսիական «Լիոն»-ից։

Читайте на сайте