Միացյալ Նահանգների վերաքննիչ դատարանը սխալ որոշում է կայացրել հայկական պահանջների վերաբերյալ
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Միացյալ Նահանգների իններորդ շրջանի վերաքննիչ դատարանը 2019 թ. օգոստոսի 8-ին որոշում է կայացրել մերժել մի քանի ամերիկահայերի ներկայացրած երկու դատական հայցերի բողոքարկումը, որոնք փոխհատուցում էին պահանջում Թուրքիայի Հանրապետությունից և նրա երկու բանկերից՝ իրենց ունեցվածքի բռնագրավման համար Հայոց ցեղասպանությունից կարճ ժամանակ անց: Առաջին դատական հայցը 2010 թ. դեկտեմբերին ներկայացրել են Ալեքս …