Օրվա քնի տևողությունը չպետք է լինի պակաս, քան 8 ժամը` գլխով դեպի հյուսիս պառկած ու լռության մեջ. Սիրտն ամենօրյա հոգատարություն է պահանջում
Վերջին ժամանակներս աշխարհում նկատվում է սիրտ-անոթային հիվանդությունների զգալի աճ: Եվ որքան զարգացած է երկիրը, այնքան ավելի շատ է մարդկանց սպառնում այս չարիքը: Օրինակ, ԱՄՆ-ի նման հարուստ երկրում նման հիվանդություններով տառապում է շուրջ 22 մլն մարդ, որից առնվազն 1մլն-ը տարեկան մահանում է: Սրտաբանները գտնում են, որ այս հիվանդությունների պատճառը ոչ ճիշտ, հետեւաբար՝ ոչ առողջ ապրելակերպն է: