World News in Armenian

Ես գիտեմ «Ռեալ»-ում լինելու դժվարությունները. Զիդան

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Սևիլիա»-ի դեմ խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։ Փոխանցում է Armsport-ը:

«Մենք միշտ ունեցել ենք դժվարություններ, անգամ այն ժամանակ, երբ հաղթել ենք։ Միշտ լինում են բարդ շրջաններ, բայց այս թիմն ի վիճակի է հաղթահարելու այդ դժվարությունները։ Ֆուտբոլիստները լավագույն ձևով չեն գործում։

Կարո՞ղ են նրանք ավելի լավ խաղալ։ Այո՛, կարող են։ Ես գիտեմ «Ռեալ»-ում լինելու դժվարությունները։ Մեզ լավ խաղ է անհրաժեշտ` իրերը կարգավորելու համար։ Մենք մրցելու ենք առաջատարի հետ` իրենց դաշտում ու գլխավորն այնտեղ հաղթելն է»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հավելենք, որ «Սևիլիա»-«Ռեալ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 22-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։

Читайте на сайте