World News in Armenian

Ռեալը պատրաստ է վաճառել Մոդրիչին

Մադրիդի «Ռեալը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ամենայն հավանականությամբ կվաճարի Լուկա Մոդրիչին։ Այս մասին հաղորդում է Diario Gol-ը։

«Արքայական» ակումբը պատրաստ կլինի լսելու առաջարկներ խորվաթ կիսապաշտպանի համար։ Նախկինում ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված էր Միլանի «Ինտերը»։ Ներկա պահին, նշվում է, որ կա հետաքրքրություն «Միլանից» և «Պարի Սեն Ժերմենից»։

Լուկա Մոդրիչը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել 2012 թվականին անգլիական «Տոտենհեմից»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գալիք ամառ «Ռեալից» կեռանա Իսկոն։

armsport.am

The post Ռեալը պատրաստ է վաճառել Մոդրիչին appeared first on ԳԱԼԱ.

Читайте на сайте