McLaren-ը ներկայացրել է 1.7 մլն դոլար արժողությամբ նորագույն սուպերքարը՝ առանց տանիքի (լուսանկար)
Բրիտանական ընկերությունը ներկայացրել է իր նորագույն McLaren Elva սուպերքարը, որի գինը կազմում է 1.7 մլն դոլար:
Ինչպես հաղորդում է CNN-ը, սուպերքարի գլխավոր առանձնահատկությունը բաց տանիքն է. այն ծալովի չէ: Իրականում մեքենան ներկայանում է որպես բաց տանիքով ռոդսթեր: Հավելյալ վճարի դիմաց գնորդները կարող են նաև հողմապակի պատվիրել:
Նշվում է, որ վթարի դեպքում ուղևորնեը պաշտպանված կլինեն մեքենայից դուրս թռչելուց՝ հատուկ ավտոմատ համակարգի միջոցով: McLaren-ը չի բացատրել, թե ինչպես է աշխատում այդ համակարգը, սակայն այլ մեքենաներում տվյալ համակարգը գործում է հատուկ մետաղական պաշտպանիչ շրջանակների օգնությամբ, որոնք բացվում են հարվածի հավանականության պարագայում:
Նորագույն մոդելը համալրված է 804 ձիաուժ հզորություն ունեցող V8 տուրբոշարժիչով, որը 100 կմ/ժամ արագությունը կարող է զարգացնել 3 վայրկյանում:
Նախատեսվում է թողարկել Elva մոդելի 399 օրինակ, որոնցից առաջինները գնորդներին կհասնեն 2020-ի վերջերին: