ՅՈւՆԻՍԵՖ-ում պատմել են մանկական թոքաբորբից մահացության մասշտաբների մասին
Անցած 2018 թվականին մինչեւ հինգ տարեկան ավելի քան 800 հազար երեխա է մահացել թոքաբորբի պատճառով: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) նորագույն զեկույցում, որը նոյեմբերի 12-ին տարածվել է Աֆրիկայի երկրներում: