World News in Armenian

Ես չեմ ուզում ինչ-որ մեկի ծաղրածուն լինել. Լեմպարդը` Մոուրինյոյի մասին

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը «Տոտենհեմի» դեմ ԱՊԼ-ի 18-րդ տուրի շրջանակում կայանալիք հանդիպման նախօրեին խոսել է «խթանների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի մասին։

«Նա հիասքանչ մարզիչ է եղել («Չելսիում»/խմբ․), տիրապետում էր մի շարք հմտությունների, բայց ես չեմ ուզում ինչ-որ մեկի ծաղրածուն լինել։ Երջանիկ եմ, որ խաղալու եմ Ժոզեի դեմ։ Անցած տարի իմ «Դերբին» խաղում էր ՄՅՈւ-ի հետ, ու դա ֆանտաստիկ էր։ Ես միշտ հարգելու եմ Ժոզեին։

Բայց հիմա ամենակարևորը «Չելսիի» ու «Տոտենհեմի» դիմակայությունն է։ Այս հակամարտությունը շատ բան է նշանակում ու հենց դրանում է ֆուտբոլի գեղեցկությունը»,- Լեմպարդի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

«Տոտենհեմ»-«Չելսի» հանդիպումը կկայանա շաբաթ երեկոյան և կմեկնարկի Երևանի ժամանակով 20։30-ին։

Читайте на сайте