World News in Armenian

Ռոջեր Ֆեդերերը GQ-ի վարկածով ճանաչվել է վերջին տասնամյակի ամենաոճային տղամարդ

Gentlemen’s Quarterly ամսագրի վարկածով 2010-ական թվականների ամենաոճային տղամարդ է ճանաչվել շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը։ 10 հավակնորդներից մնացել էին Ռոջեր Ֆեդերերը և ամերիկացի դերասան Տիմոտի Շալամեն։ Շվեյցարացի թենիսիստը գերազանցել է Շալամեին միավորներով։

Հավակնորդների թվում էին նաև նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը, բասկետբոլիստներ Լեբրոն Ջեյմսն ու Ռասել Վեստբրուքը, ռեփերներ Young Thug-ը, A$AP Rocky-ն, Tyler, The Creator-ը և Քանյե Ուեսթը, երաժիշտներ Ֆարել Ուիլյամսն ու Ջոն Մարեյը, դերասաններ Շայյա Լաբաֆը, Ռայան Գոսլինգը և Ջոնա Հիլը և երգիչներ Գարի Սթայլզն ու Ջասթին Բիբերը։

Читайте на сайте