World News in Armenian

Մեսսին 9-րդ անգամ տարին ավարտում է 50+ գոլով

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին «Ալավեսի» դեմ խաղում (4-1) գոլի հեղինակ դարձավ ու 2019-ի թվականի խփած գոլերի թիվը հասցրեց 50-ի։

32-ամյա արգենտինացին վեցերորդ տարին անընդմեջ ավարտում է 50+ գոլով ու 9-րդ անգամ իր կարիերայի ընթացքում։ Վերջին 10 տարիներից 9-ում Մեսսին հատել է 50 գոլի սահմանը։

Նախկինում Մեսսին նման արդյունք էր գրանցել նաև 2010, 2011, 2012, 2014, 2015, 2016, 2017 և 2018 թվականներին։

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մեսսին 13 գոլ է խփել։

The post Մեսսին 9-րդ անգամ տարին ավարտում է 50+ գոլով appeared first on ԳԱԼԱ.

Читайте на сайте