World News in Armenian

Ռուս կինն իր տան պատերը զարդարում է շշի կափարիչներից պատրաստված խճանկարներով (լուսանկարներ, տեսանյութ)

Ռուսաստանի գյուղերից մեկում բնակվող Նինա Կրինիցինան վերջին 7 տարի ընթացքում իր տունը զարդարել է պլաստիկ շշերի կափարիչներից պատրաստված խճանկարներով:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, սիրողական նկարչուհուն ոգեշնչել է իր զարմիկը, որը հետաքրքիր դիզայններ է ներբեռնել համացանցից և ցույց տվել իրեն: Այնուհետև կինը որոշել է հավաքված շշերի կափարիչներից ստանալ այդ պատկերները:

Արվեստի յուրատեսակ գործերը ստեղծելու համար նա սկզբնապես սիսեռի հատիկներ էր օգտագործում, այնուհետև անցում է կատարել առավել ամուր և հարմար նյութի՝ սկսելով օգտագործել շշի կափարիչները:

Իհարկե, նրան բազմաթիվ կափարիչներ են պետք գալիս ամեն մի նկարի համար, երբեմն՝ հազարավոր: Կտավները նա պատրաստում է տանը՝ սովորական մեխի օգնությամբ ամրացնելով տախտակին, այնուհետև տեղափոխում դուրս և զարդարում տան արտաքին պատերը:

Читайте на сайте