World News in Armenian

Բարսելոնայում ցանկանում են խաղացողների աշխատավարձերը կրճատել մյուս մրցաշրջանում ևս

«Բարսելոնան» կարող է շարունակել խաղացողների աշխատավարձերի կրճատման քաղաքականությունը:

ESPN-ի փոխանցմամբ, կորոնավիրուսի առաջացրած ֆինանսական ճգնաժամի պատճառով իրավիճակը կայունացնելու համար կատալոնական ակումբը պետք է բյուջեն կրճատի 200 միլիոն եվրոյով:

Այդ պատճառով ակումբը կարող է խաղացողներին խնդրել աշխատավարձերի կրճատման խնդրանքին ընդառաջ գնալ ոչ միայն այս մրցաշրջանի մնացած հատվածում, այլ նաև մյուս մրցաշրջանում:

Այս պահին ակումբի խաղացողները համաձայնել են Լա լիգայի դադարի ընթացքում գնալ աշխատավարձերի 70 տոկոս նվազման:

Читайте на сайте