World News in Armenian

Գիտնականները պարզել են տղամարդկանց շրջանում կորոնավիրուսից մահացության բարձր ցուցանիշի պատճառը

Չինացի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսային վարակի ծանր տարբերակով հիվանդացող տղամարդկանց մոտ ավելի քիչ պաշտպանիչ սպիտակուցներ են արտադրվում:

Ինչպես փոխանցում է iz.ru-ն, գիտնականներն այդ եզրահանգմանն են եկել ուսումնասիրելով մոտ 300 հիվանդի արյան պլազման: Ուսումնասիրման նպատակն էր պարզել սեռով պայմանավորված տարբեությունները կորոնավիրուսի դեմ հակամարմին ձևավորելու հարցում: Ըստ մասնագետների՝ դա էլ հանդիսանում է մահացության բարձր ցուցանիշի պատճառը:

Մասնագետները պարզել են, որ իմունոգլոբուլինների կոնցենտրացիան, որոնք արյան մեջ ի հայտ են գալիս մոտավորապես վարակվելուց 14 օր անց, թեթև տարբերակով հիվանդացած մարդկանց մոտ չի տարբերվում՝ ըստ սեռի: Իսկ ծանր վիճակւմ գտնվող հիվանդների դեպքում կա զգալի տարբերություն. կանանց մոտ այն միջինում 25 տոկոսով ավելի է լինում: 

Читайте на сайте