World News in Armenian

«Բակո Սահակյանը կա ու կմնա Արցախում, Հայաստանում և Սփյուռքում ծանրակշիռ խոսք ու կշիռ ունեցող ամենաազդեցիկ գործիչներից մեկը»

Արցախի հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բակո Սահակյանը կա ու կմնա Արցախում, Հայաստանում և Սփյուռքում ծանրակշիռ խոսք ու կշիռ ունեցող ամենաազդեցիկ գործիչներից մեկը:

Համոզված եմ, որ մեր հայրենիքի համար կարևոր բոլոր գործընթացներում նախագահ Սահակյանը իր ներկայությունը կունենա ու իր հավասարակշռված մոտեցումներով և սկզբունքային դիրքորոշմամբ կշարունակի ծառայել մեր ժողովրդին:

Վերջին օրերին նախագահ Սահակյանի պաշտոնավարման ավարտի առնչությամբ հսկայական թվով հարցազրույցներ, հայտարարություններ, գրառումներ, մեկնաբանություններ են եղել:

Քիչ գործիչներ կան, որոնց պաշտոնավարման ավարտին հանրությունը նման ձևով է «ճանապարհում»՝ հուզմունքով, բարի խոսքերով ու մեծ հպարտությամբ»:

The post «Բակո Սահակյանը կա ու կմնա Արցախում, Հայաստանում և Սփյուռքում ծանրակշիռ խոսք ու կշիռ ունեցող ամենաազդեցիկ գործիչներից մեկը» appeared first on ԳԱԼԱ.

Читайте на сайте