World News in Armenian

BMW-ն և Mercedes-ը դադարեցրել են ինքնագնաց մեքենաների համատեղ մշակումը

Գերմանական BMW մեքենաշինական հսկան հայտարարել է ինքնագնաց մեքենաների ստեղծման ոլորտում Mercedes ընկերության հետ համագործակցությունը դադարեցնելու մասին:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով ընկերության մամլո հաղորդագրությանը, համապատասխան որոշումը կայացվել է «մանրակրկիտ վերլուծությունից հետո» և «փոխադարձ բարեկամական պայմանագրի» արդյունք է:

Երկու ընկերություններն էլ չեն բացառել, որ ապագայում այս ուղղությամբ աշխատանքը կվերականգնվի: Մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ չնայած «զգալի հաջորղություններին»՝ ընկերությունները չեն կարողացել փորձագիտական քննարկումներ անել և պայմանավորվել մատակարարների հետ:

Բանակցություններից հետո երկու կողմն էլ եկել է այն եզրահանգման, որ «հաշվի առնելով ծախսերի ծավալը՝ կապված ընդհանուր տեխնոլոգիական հարթակների ստեղծման, ինչպես նաև ընթացիկ գործարար և տնտեսական պայմանների հետ, ժամանակը չի համապատասխանում համագործակցության հաջող իրականացմանը»:

Читайте на сайте