Դիմիտրովը վարակվել է կորոնավիրուսով․ Զադարի մրցաշարի եզրափակիչը չեղարկվել է
Զադարի ցուցադրական մրցաշարի եզրափակիչը, որում միմյանց դեմ մրցելու էին Նովակ Ջոկովիչն ու Անդրեյ Ռուբլյովը, չեղարկվել է։
Պատճառն այն է, որ մրցաշարին մասնակցած բուլղարացի թենիսիստ Գրիգոր Դիմիտրովը հայտարարել է, որ COVID-19-ի իր թեստի պատասխանը դրական է եղել։
Թենիսիստների շրջանում սա վարակման առաջին դեպքն է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թենիսի մրցաշրջանը վերսկսվում է օգոստոսի 14-ից։
The post Դիմիտրովը վարակվել է կորոնավիրուսով․ Զադարի մրցաշարի եզրափակիչը չեղարկվել է appeared first on ԳԱԼԱ.