World News in Armenian

«Շատ ցավալի է, որ Վիգեն Ավետիսի նման արվեստագետը հայտնվում է այս վիճակում». Հովհաննես Ազոյան

Դերասան Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր կարմիր բերետավորների կողմից բերման ենթարկված «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչների և Քանդակի դպրոցի ղեկավար Վիգեն Ավետիսի հետ տեղի ունեցած միջադեպին. «Շատ ցավալի է, որ Վիգեն Ավետիսի նման արվեստագետը հայտնվում է այս վիճակում»,- գրել է նա։

Քանդակագործ Վիգեն Ավետիսը Ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ ինքը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչներն ու տնօրեն Աշոտ Բլեյանը ձերբակալվել են՝ «քաղաքապետի և թաղապետի խնդրահարույց ճաղապատմանը դեմ լինելու համար»:

The post «Շատ ցավալի է, որ Վիգեն Ավետիսի նման արվեստագետը հայտնվում է այս վիճակում». Հովհաննես Ազոյան appeared first on ԳԱԼԱ.

Читайте на сайте