Ճապոնիայում հաստատվել է երկարակյացների թվի ռեկորդ
Այս տարվա ընթացքում 41.8 հազար ճապոնացի նշելու է 100-ամյակը: Ընդ որում՝ այդպիսի մարդկանց թիվն ավելացել է 9.1 հազարով: 100 տարեկան 80450 հոգուց 70975 -ը կանայք են: 1963 թվականին, երբ ընդունվեց տարեցների սոցիալական ապահովության մասին օրենքը, 100 տարեկան մարդկանց թիվն ավելացավ 153-ով: 1981 թվականին 100-ամյա տարեցների թիվը հասավ 1000-ի, իսկ 1998 թվականին՝ ավելի քան 10.000-ի: