World News in Armenian

«Ուզում էին պարզել՝ 2016-ին ինչն այնպես չէր արվել, սկսեցին գեներալներին՝ Մնացականյանին և այլոց հեռացնել, ես ասացի՝ պատերազմի շեմին ի՞նչ եք անում, այդպես Ստալինը վարվեց 1941 թվականին»․ Նորատ Տեր-Գրիգորյանց

1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը Ռուսաստանից մեծ անհանգստությամբ է հետևել Արցախյան պատերազմին, տարբեր խողովակներով, տարբեր մարդկանց միջոցով փորձել խորհուրդներ փոխանցել հայկական ԶՈՒ-ին և ՊԲ-ին, իսկ եռակողմ համաձայնությունն ընդունել մեծ ցավով։ 168․am-ի հետ զրույցում լեգենդար գեներալն ասաց՝ կարծում էր, թե Հայաստանից այլևս իրեն  չեն զանգահարի, իր կարծիքը տեղի ունեցածի մասին չեն հարցնի, քանի որ իր խորհուրդներն այլևս հարկավոր չեն պատերազմի ավարտից հետո։

Читайте на сайте