Ոստիկանության մի քանի ծառայողներ աշխատանքից ազատվելու զեկուցագրեր են ներկայացրել
Այսօր ոստիկանության մի քանի ծառայողներ աշխատանքից ազատվելու զեկուցագրեր են ներկայացրել՝ այդ մասին տեղեկացնելով ֆեյսբուքյան իրենց էջերում: Ոստիկանության ավագ լեյտենանտ Վանիկ Պարույրյան «Հարգելի գործընկերներ. Մենք բոլորս, ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, երդվել ենք հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել մեր Հայրենիքը, արդար և անկողմնակալ իրականացնել մեզ տրված լիազորությունները, ազնիվ և բարեխիղճ կատարել …