World News in Armenian

ԵԼ. Ռոման պարտությամբ ավարտեց խմբային փուլը, Արսենալը հաղթեց. այլ արդյունքներ

ԵԼ խմբային փուլի վերջին տուրում «Ռոման», որը նախորդ տուրում ձեռք էր բերել փլեյ-օֆֆի ուղեգիր, արտագնա խաղում 1:3 հաշվով պարտվեց Սոֆիայի ԲԿՄԱ-ին:

Հռոմեական թիմի կազմում միակ գոլը խփեց Միլանեսեն:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր խաղին:

Գոլերի տեսանյութն՝ այստեղ:

Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս 4:2 հաշվով հաղթեց «Դանդոլկին» և 100 տոկոսանոց արդյունքով ավարտեց խմբային փուլը: Անգլիական թիմի կազմում աչքի ընկան Նկեիտան, Էլնենին, Ուիլոքն ու Բալոգունը:

Գոլերի տեսանյութն՝ այստեղ:

Զուգահեռաբար ընթացող մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

«Բայեր Լ.»-«Սլավիա Պրահա»՝ 3:0

«Բեեր Շևա»-«Նիս»՝ 1:0

«Լեխ Պոզնան»-«Ռեյջերս» ՝0:2

«Նապոլի»-«Ռեալ Սոսեդադ»՝ 1:1

ՊԱՕԿ-«Գրանադա»՝ 0:0

ՊՍՎ-«Օմոնիա»՝ 4:0

«Ռապիդ Վիեննա»-«Մոլդե»՝ 2:2

«Ռիեկա»-«ԱԶ Ալկմար»՝ 2:1

«Ստանդարտ»-«Բենֆիկա»՝ 2:2

«Յանգ Բոյզ»-«Կլուժ»՝ 2:1

The post ԵԼ. Ռոման պարտությամբ ավարտեց խմբային փուլը, Արսենալը հաղթեց. այլ արդյունքներ appeared first on ԳԱԼԱ.

Читайте на сайте